Կաթնամթերքի շուկան՝ թվերով
Հայաստանում նախորդ տարի կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի արտադրությունը նվազել է, պանրինը և կարագինն՝ ավելացել։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականին Հայաստանում արտադրվել է 23 հազար 860.4 տոննա պանիր, ինչը 2020թ-ի համեմատ աճել է 1.6%-ով։
Ինչ վերաբերում է յուղերին և կարագին, ապա յուղերի արտադրությունը զգալի կրճատվել է, իսկ կարագի մասով կա էական աճ։ Մասնավորապես, նախորդ տարի արտադրվել են 162.9 տոննա յուղեր (յուղեր զտած, առանց նստվածքի), ինչը 2020-ի համեմատ նվազել է 42.7%-ով, իսկ կարագի արտադրությունը կազմել է 1. 8 հազար տոննա՝ աճելով 30.3%-ով։
Կաթի արտադրության ծավալներն էլ նախորդ տարի նվազել են 2.3%-ով. եթե 2020 թ-ին հանրպետությունում արտադրվել է 7 մլն 755.1 հազար լիտր կաթ, ապա 2021թ-ին՝ 7 մլն 578.7 հազար լիտր։
Ինչ վերաբերում է թթվասերի արտադրությանը, ապա նախորդ տարի արտադրության ծավալները կազմել են 6 հազար 793.6 տոննա՝ 2020թ-ի համեմատ նվազելով 1.9%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարի արտադրվել է 9 հազար 449.8 տոննա մածուն՝ 2020-ի համեմատ նվազելով 4.3%-ով։ Կաթնաշոռի արտադրությունը նույնպես նվազել է 4.3%-ով՝ կազմելով 1 747.5 տոննա։
Նախորդ տարի զգալի՝ 42.9%-ով նվազել է նաև պանրիկների արտադրությունը և կազմել 74 տոննա։
Ինչ վերաբերում է կեֆիրի, յոգուրտի արտադրությանը, ապա 2020թ-ի համեմատ դրանց արտադրությունն ավելացել է. մասնավորապես, կեֆիրի արտադրությունն աճել է 18.7%-ով (678.1 տոննա), յոգուրտինը՝ 11.1%-ով (673.4 տոննա)։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին