
ԱՄՆ-ն մոտ 14 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն անցած գիշեր կողմ է ք վեարկել Ուկրաինայի կարիքների համար այդ երկրին 13.6 մլրդ դոլարի անհրաժեշտ օգնության հատկացման վերաբերյալ նախագիծը, քանի որ «Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի մահաբեր ներխոիժման դեմ»։ Այս մասին գրում է CNN-ը։
Կոնգրեսն արագացրել է այս օրինագծի քվեարկությունը, քանի որ ուրբաթ օրը լրանում է պետական ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետը։
Նշվում է, որ գումարից մոը 6.5 մլրդ դոլարը կտրամադրվի որպես ռազմական օգնություն, իսկ մնացածը՝ հումանիտար և տնտեսական աջակցություն։
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը որպես շտապ օգնություն տրամադրել է 1.4 մլրդ դոլար։