Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի ԱԳ նախարարների հանդիպումը
Անթալիայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Մինչ այդ թուրք նախարարն առանձին հանդիպումներ է ունեցել կողմերի հետ։ Մոսկովյան պատվիրակության հետ հանդիպումն անցել է «առանց փողկապ» ձևաչափով։
Կուլեբան ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է լուրջ խոսակցություն ունենալ Լավրովի հետ։ Նա ավելացրել է՝ Կիևը վաղուց ցանկանում է ուղիղ շփում Վլադիմիր Զելանսկու և Վլադիմիր Պուտինի միջև, հենց դա էլ ցանկանումէ նա առաջարկել ռուս գործընկերոջ հետ զրույցի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան