Աշոտյան. Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրում է.
«Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5 000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին և նման տխմարագույն գնահատականներով։
Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։
Դիտարկենք պետության վիճակը։
Փաստ է, որ Նիկոլի քառամյա կառավարման արդյունքում երկրորդ հայկական պետությունը՝ Արցախը, դե ֆակտո փլված է, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխանության և անկախության, իր ուժի և գոյության պատմական մինիմումի վրա է։
Ուստի Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.
«Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Արևմուտքը Հայաստանի կոլաբորացիոնիստներին «ժողովրդավարության լիգայում» տեղ է տալիս, դրա դիմաց ստանում Հայաստանի ազգային ամբիցիաներն ու հողերը
- Պետք է ամեն ինչ անել, որ Մոսկվա այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին