Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան
- Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ԱՀ ՄԻՊ
- Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող վնասված գազատարի վերանորոգմանը
- Ալեն Ղուլյան. Ո՞րն է պատճառը, որ թաքցնում եք ադրբեջանցիների կողմից կատարված հանցանքը
- Արցախում խափանվել է գազամատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան