Արցախում մեկնարկել է զոհվածների, անհայտ կորածների ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը
Արցախում մեկնարկել է զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների համար բնակարանային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում։
Ծրագրի շրջանակում հունվարի 1-ի դրությամբ բավարարվել է ավելի քան 100 շահառուի դիմում։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները: Հանդիպմանը հրավիրված էին նաև բնակարանային հարցով խորհրդարան դիմած քաղաքացիները։
Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը պարզաբանումներ է տվել նաև պատգամավորների հարցադրումներին։ Նա շեշտել է, որ առաջնահերթ համարվող հայտերը բավարարելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն զբաղվելու է մնացած շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա