ԵՊՏՀ Եղագնաձորի մասնաճյուղի առաջ դրված հիմնական ստրատեգիական խնդիրները լուծված են. Էդգար Ղազարյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբությունից ելնելով, նաև հանրային սոցիալական խնդիրները պետությունը լուծի ոչ թե սոցիալական նպաստների միջոցով, այլ օգնի մարդկանց ամրապնդելու իրենց աշխատանքային ունակություններն ու իրենք ինքնուրույն լուծեն իրենց սոցիալական խնդիրները։ Կարելի է ասել, որ 14 տարվա ընթացքում այդ երեք խնդիրներն էլ լուծվել են։ ԱԺ-ում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և ԲՈՒՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ կազմակերպված քննարկմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի առաջին տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, դախասոս Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ բուհը 400-ից ավելի շրջանավարտ ունի, 90 տոկոսը մշտական աշխատանք ունի մարզում. «Այսինքն նրանց մի մասն առհասարակ բարձրագույն կրթություն չէին ստանա, եթե այդ մասնաճյուղն այնտեղ չլիներ կամ եթե ստանային Երևանում, քիչ հավաական է, որ կվերադառնային Վայոց ձոր ու կապրեին իրենց հայրենի քաղաքներում, գյուղերում»։
Է.Ղազարյանն ընդգծեց, որ մասնաճյուղի առաջ դրված հիմնական ստրատեգիական խնդիրները լուծված են։ Ըստ նրա, կային կազմակերպական առումով որոշակի խնդիրներ, սակայն կրթական ցանկացած հաստատություն կարող է ունենալ նման խնդիրներ ու դրանք կապել մասնաճյուղի հետ, անազնիվ է։
Է. Ղազարյանի խոսքով, այդ մասնաճյուղը միայն Վայոց ձորի համար չի ստեղծված, բուհի ռեգիոնալ ստորաբաժանում է, որը պետք է նախատեսի կրթութան տրամադրում նաև այլ քաղաքի բնակիչներին, առավել ևս որ այնտեղ ստեղծված են կրթության առավել մատչելի պայմաններ։ Օրինակ, ուսման վարձը 42 տոկոս ավելի ցածր է քան Երևանի կրթահամալիրում նույն մասնագիտությունների համար։
Նա ասաց, որ մասնաճյուղը գործունեության առաջին տարում ուսանողներ է ունեցել Երևանից, Գյումրուց, Արմավիրից, Աբովյանից, Ալավերդուց, Սիսիանից, Արցախից։
Է. Ղազարյանի խոսքով, մասնաճյուղի փակումը կապում են դեմոգրաֆիական խնդրի հետո՝ Վայոց Ձորի բնակչությունը քիչ է, առաջիկայում էլ քիչ է լինելու, նպատակահարամար չէ այնտեղ պահել։
«Կներեք, հիմա որ Ֆիզուլիում Ալիևը միջազգային օդանավակայան է կառուցել, պատճառն այն է, որ այդտեղ բնակչությունը շա՞տ է։ Արցախի օկուպացված տարածքներում ճանապարհներ, ենթակառուցվածքներ են ստեղծում, պատճառն այն է, որ այնտեղ մա՞րդ է ապրում։ Շատ երկար ժամանակ այնտեղ մարդիկ չի ապրում։ Այդ ենթակառուցվաքծները ստեղծում են դեմոգրաֆիական խնդիրներ լուծելու, բնակեցման համար։ Նույնը մեր մարզերին է վերաբերում, եթե կան սոցիալական ենթակառուցվածքներ, դրանք պետք է ամրապնդել»,- ասաց Է. Ղազարյանը։
Ինչ վերաբերում մասնաճյուղի փակումը ֆինանսական խնդիրների հետ կապելուն, նա նշեց, որ ռեկտորատի կողմից մասնաճյուղում ուսման վարձը սահմանվել է 42 տոկոս ցածր, քան Երևանի կրթահամալիրում։
«Բերեք, տարբերության գումարը փոխհատուցենք ու տեսնենք՝ այնտեղ ֆինանսական խնդիրներ կառաջանա՞ն, թ՞ե ոչ»,- ընդգծեց դասախոսը։
Նրա խոսքով, մասնաճյուղում սովորում է 240 ուսանող, և եթե այս տարի հայտարարվի մրցույթ ու ապահովվի շարունակականություն, հնարավոր է այդ ընթացքում մշակել մասնաճյուղի զարգացման ծրագիր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան