Կուլեբա. Ուկրաինան գտնվում է «անվտանգության վակուումի» իրավիճակում
Կիևի իշխանությունները ցանկանում են անվտանգության երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Ուկրաինայի հարևան պետություններից։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպե՞ս ապահովել Ուկրաինայի անվտանգությունը իրական ժամանակի և ապագայում ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության միջև: Եթե մենք կարողանանք պայմանավորվածության գալ, որ ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խարտիայում նախատեսող երաշխիքների համակարգը Ուկրաինային տրամադրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների կողմից, այդ թվում, իհարկե, Ռուսաստանը, Թուրքիան՝ որպես հարևան բարեկամ երկիր, մեր բոլոր հարևանները, ապա մենք պատրաստ ենք քննարկել դա»,- ասել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում «Ուկրաինան գոյություն ունի անվտանգության վակուումի պայմաններում և Կիևում «պետք է ստեղծագործ մտածեն», թե ինչպես պետք է ապահովեն իրենց պաշտպանությունը: Նա արձանագրել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պատրաստ չէ պաշտպանել Ուկրաինային և Կիևի հետ հարաբերությունների հարցերը փոխանցել է առանձին անդամ երկրներին:
«ՆԱՏՕ-ի՝ որպես Դաշինքի արձագանքից մենք տեսնում ենք, որ այն պատրաստ չէ հավաքական գործել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Օգնություն ցուցաբերելու լիազորություններ ՆԱՏՕ-ն պատվիրակել է անդամ երկրներին, որպեսզի նրանք դա անեն երկկողմանի հիմքի վրա»,- ասել է Կուլեբան։
Հարակից հրապարակումներ`
- Անթալիայում ոչ ոք չի պատրաստվում համաձայնության գալ հրադադարի շուրջ. Լավրով
- Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի ԱԳ նախարարների հանդիպումը
- ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան