Հունգարիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար Կատալին Նովակին։ Նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորից 137-ը։
44-ամյա Նովակի մրցակիցը ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա տնտեսագետ Պետեր Ռոնան էր:
Հունգարիայում պետության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ հինգ տարի ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը երկու անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը։
Կատալին Նովակը ծնվել է 1977 թվականին Սեգեդ քաղաքում։ Սովորել է Սեգեդի, Բուդապեշտի և Փարիզի համալսարաններում։ Քաղաքական կարիերան սկսել է որպես ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան