ՊՆ-ն ապրիլի 15-ից կհայտարարի վարժական հավաքներ
Պաշտպանության նախարարությունը կառավարության հաստատման է ներկայացրել վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծ, որը ներառված էր գործադրի այսօրվա նիստի օրակարգում։ Այն չզեկուցվող հարցերից էր։
Տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է. «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման ցանկի պահանջներին համապատասխան:
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորային-ներով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները»։
Նախագծով նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն առաջարկում է 869 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնել
- ՊԲ-ում ուսումնավարժական հավաքներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան