Համոզված եղեք՝ հացի խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները. Վահագն Խաչատուրյան
«Տնտեսական առումով ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում լրջագույն մարտահրավերներ և անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, ում երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այսօր նա վերջին անգամ էր կառավարությունում որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Ըստ նրա, ոչ մի լավագույն վերլուծաբան չէր կարող կանխատեսել, որ կարճ ժամանակահատվածում մեր գործընկեր Ռուսաստանը կարող էր հայտնվել նման սահմանափակումների մեջ, և դրանից բխող հետևանքները կարելի է կանխատեսել մասամբ, ոչ ամբողջովին։
«Ուղղակի պետք է մեր համակարգը պատրաստել, հատկապես ֆինանսական համակարգը, որպեսզի կարողանանք սպասարկել և մեր քաղաքացիներին, ինչու չէ նաև այն մարդկանց, ովքեր Հայաստան են ժամանալ, ցանկանում են այստեղ տնտեսական գործունեություն կազմակերպել»,- ասաց Վ. Խաչատուրյանը։
Խոսելով գնաճի մասին, նա նշեց, որ առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից։ Ըստ նրա, նոր ստեղծված իրավիճակում Ուկրաինայից սպասվող հացահատիկի բերքը, որ պետք է լիներ, չի լինելու, որոշակի խոչընդոտներ են լինելու ՌԴ-ից Հայաստան ներկրվող ապրանքատեսակների հետ կապված։
«Իրավիճակը այնպես է խճճվել այսօր, որ կառավարությունը փորձում է բացել այդ կծիկը։ Թիվ մեկ հարցը սպասվող ինֆլյացիայի դեմն առնելն է։ Համաշխարհային շուկայում ցորենի գինը միանգամից 50 դոլարով աճեց, չգիտենք՝ ինչպես կլինեն նավթի գները, ամեն ինչ փոխկապակցված է նավթի գների հետ։
Վատատեսական սցենար պետք է ունենանք, բայց մեր տրամադրությունները չպետք է այդ սցենարի շրջանակներում իրականացնենք։
Հնարավոր է այս իրավիճակում բյուջեում եկամուտների նվազում տեղի ունենա»,– ասաց Վահագն Խաչատուրյանը։
Հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, նա պատախանեց․ «Համոզված եղեք՝ այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները։ Մենք շատ լավ գիտենք, որ հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները կամ հնարավորությունները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր
- Fitch-ը նվազեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից հասցնելով մինչև «C»
- Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ից ապրանքների ու հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...
- Ինչպե՞ս կազդեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության և բանկերի վրա
- Առնվազն այս պահին հացահատիկի խնդիր չկա. ՔՊ-ական պատգամավոր
- Սա շատ լուրջ ռիսկ է․ Թադևոս Ավետիսյանը՝ ռուբլու արժեզրկման մասին
- Հայաստանը կարո՞ղ է օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից
- Ռուս-ուկրաինական պատերազմն ինչ հետևանքներն կունենա Հայաստանի տնտեսության վրա
- Վերջին 8 տարիներին Ռուսաստանից տրասֆերտների զուտ ներհոսքը1.5 մլրդ դոլարից հասել է 464 մլն դոլարի. Վիլեն Խաչատրյան