Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիք բնակարանների գնման վկայականներ կստանան
Կառավարության որոշմամբ, բնակարանների գնման վկայականներ կստանան 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձինք, որոնք բնակվում են մարզերում: Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր են բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս ծրագրի համար նախատեսել են 1,4 միլիարդ դրամ, որոշումն առնչվում է 254 ընտանիքի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, որոշումը շատ կարևոր է, որ արդեն մարզերում հաշվառված ընտանիքներին են նման հնարավորություն տրվում։
Նա նաև նշեց, որ կառավարության նախորդ նիստերից մեկում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել էին 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու ծրագիր, որով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան