Մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը
Ժամեր առաջ կյանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Այս տարվա սեպտեմբերին նա կդառնար 76 տարեկան. ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին: Լուրը հայտնում է yerkir.am կայքը։
Ա. Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):
1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄկենտրոնական վարչության անդամ:
1999-2007 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ):
Հարակից հրապարակումներ`
- Ալվարդ Պետրոսյան. Այն, ինչ կատարվեց, իմ սերնդի ֆիասկոն էր
- Նախագահը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին հոբելյանի առթիվ
- Ալվարդ Պետրոսյանը դեմ է բոլոր նրանց, ովքեր ջրբաժան են դնում ժողովրդի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան