Red Wings ավիաընկերությունը մարտին Եկատերինբուրգից և Չելյաբինսկից թռիչքներ է սկսում դեպի Երևան
Red Wings ավիաընկերությունը ունեցած միջազգային նշանակումների շրջանակներում և Ռուսաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ, մարտին կսկսի Եկատերինբուրգից և Չելյաբինսկից թռիչքները դեպի Երևան։
Ավիափոխադրողի մամուլի ծառայությունը հինգշաբթի հաղորդել է, որ մինչ այդ ընկերությունը Կոլցովո և Բալանդինո օդանավակայաններից Հայաստան թռիչքներ չի կատարել։
«Եկատերինբուրգից Երևան թռիչքները նախատեսված են շաբաթական երկու-երեք չվերթով, Չելյաբինսկից՝ շաբաթական մեկ կամ երկու չվերթ։ Ավիաընկերությունը, կախված պահանջարկից և ավիացիոն իշխանությունների թույլտվությունից, նաև պատրաստ է իրականացնել լրացուցիչ թռիչքներ Ուրալի քաղաքներից դեպի Հայաստանի մայրաքաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքներն իրականացվում են 100 նստատեղ ունեցող ռուսական SSJ100 ինքնաթիռներով։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ տոմսերի վաճառքը բաց է աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար, այսինքն՝ մինչև մարտի վերջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները