Լավրով. Սառը աշխարհն ավելի լավ է, քան սառը պատերազմը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե՝ սառը աշխարհն ավելի լավ է, քան սառը պատերազմը։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրք գործընկերոջ հետ հանդիպման սկզբում Լավրովը նշել է, որ Թուրքիայում այժմ «այնքան էլ ջերմ» չէ ։ Չավուշօղլուն իր հերթին հաստատել է, որ եղանակը զարմանալիորեն այնքան էլ ջերմ չէ, այն դեպքում, երբ անցած շաբաթ Անթալիայում ջերմաստիճանը հասնում էր 18-19 աստիճանի:
«Սառը խաղաղությունն ավելի լավ է, քան սառը պատերազմը»,- ժպտալով պատասխանել է Լավրովը։
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումն անցել է «առանց փողկապների»ձևաչափով։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան