Քաղաքական 16:32 09/03/2022 Հայաստան

44-օրյա պատերազմին սպիտակ ֆոսֆորից այրվածները՝ շարժումները սահմանափակող, այլանդակող սպիներով

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու մասին առաջին անգամ լուրեր հայտնվեցին 2020 թվականի հոկտեմբերին։

«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- 2020 թ. հոկտեմբերի 30-ին հայտնել էր ՀՀ Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը։

Խաղաղ բնակչությունը ադրբեջանական հրետակոծություններից գիշեր ու զօր հենց անտառներում էր թաքնվում։

Պատերազմից անցել է մեկուկես տարի, սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստանալու փաստերը միայն ենթադրությունների մակարդակում են, իսկ այրվածքներ ստացած զինծառայողները դեռ ստիպված են դիմել բժիշկների։ 

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ բուժում է ստացել 130 հիվանդ, միայն 30-40 դեպքում են հետազոտություններ արել և միայն ենթադրությամբ կարող են ասել, որ ստացած այրվածքները եղել են սպիտակ ֆոսֆորից։

«Կենտրոնում 130 հիվանդ է բուժվել, սակայն միայն պատերազմի սկսվելուց մեկ ամից անց ենք հասկացել, որ կարող է ֆոսֆորային այրվածքներ լինեն։  30-40 հոգու դեպքում ենք հետազոտություն արել, հյուսվածք վերցրել։ Վերքի տեսքը, լաբորատոր ախտորոշումը, վերքերի դժվար լավացման ընթացքը, Վուդ լամպով՝ սև լամպով ուսումնասիրությունը, երբ վերքի վրան պահում ենք՝ կապույտ լույս է առաջանում և այլ  հետազոտություններ անելով, նաև տարբեր պրոտոկոլներ ուսումնասիրելով, տարբեր տեղերից տվյալներ վերցնելով, կարող ենք ասել, որ նման է ֆոսֆորային զենքից ստացված այրվածքների, սակայն չենք կարող հստակ ասել։ Վերջնական ախտորոշում ունենալու համար պետք էր լինել հյուսվածքաբանական քննություն, ինչը մեզ մոտ չի արվում, ծախասար ու դժվար քննություն է»,- ասաց Կ. Բաբայանը։

Բժշկուհու խոսքով, նման այրվածք ստացած հիվանդների վերականգնումն ավելի դանդաղ է լինում, քանի որ բացի այրվածքից, նաև քիմիական նյութ է առկա։

«Մենք ինչպե՞ս հասկացանք, որ սովորական այրվածք չէ. կլինիկան այլ ձև էր,  հիվանդությունն ավելի ծանր էր ընթանում։ Սովորաբար երբ պլաստիկ վիրահատություն ենք անում, իդեալական է լինում, սակայն այս դեպքում 50-60 տոկոս դեպքում անհաջող էր։ Այս հարցը մենք տվեցինք այլ երկրներից մասնագետների, ասացին՝ լինում է նման անհաջողություններ, քանի որ քիմիան կա, թույլ չի տալիս իդեալական լինի։

Բժշկության մեջ ինչքան շուտ վիրահատես, այնքան լավ է, այս դեպքում փորձում էինք շուտ վիրահատել, չէր ստացվում, քանի որ խնդիրը կար։  Ինչքան դանդաղ է վերքը լավանում, այնքան սպիներ են առաջանում, ինչքան կոպիտ սպիներ են լինում, առաջացնում են նաև շարժումների սահմանափակում, արտաքին տեսքն այլանդակում է»,- մանրամասնեց բժշկուհին։

Նա ասաց, որ հիմա արդեն ապաքինված զինծառայողները, ովքեր այդ այրվածքներից հետո շարժումները սահմանափակող, այլանդակող սպիներ ունեն, հենց իրենց մոտ պլաստիկ վերականգնողական վիրահատության են ենթարկվում, այլ երկրներում վերապատրաստված բժիշկ ունեն իրենց կենտրոնում, ով էլ իրականցնում է այդ վիրահատությունները։ 

«Այդ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են. բացի այն, որ այդ արհավիրքը տեսել են, ունեն կոպիտ, այլանդակող սպիներ»,- ասաց Կ. Բաբայանը։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կարող են սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մարդիկ  կյանքի ընթացքում առողջական այլ խնդիրներ ունենան։

«Ոչ մի երկրում նման քանակի հիվանդներ չեն եղել, ովքեր այրվածքներ են ունեցել ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից։ Կարծում ենք՝ հնարավոր է այդ նյութը  օնկոլոգիական հիվանդություն,  տղաների մոտ ամուլություն առաջացնի։ Տարբեր երկրներից պրոֆեսորների հետ ենք խոսել, ասում են, փաստորեն, առաջին նման հիվանդները ձեզ մոտ են,  հետագայում անհրաժեշտության դեպքում ձեզ պետք է դիմենք»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ հակաթույն չկա, բուժումներն անում են ըստ ախտանիշների։ 

Նա նշեց, որ կրակից առաջացած այրվածքները խորն է լինում, իսկ  ֆոսֆորի դեպքում՝ գրեթե մինչև ոսկոր հասնող։ Ֆոսֆորը բռնկման ժամանակ առաջանում է 800-1200 աստիճան ջերմություն, այդ իսկ պատճառով եթե կաթում է մարդու վրա, առաջանում է շատ խորը այրվածք։

Հիմնականում այրվածքները եղել են դեմքերին, ձեռքերին ու ստորին վերջույթներին։ Կ. Բաբայանի խոսքով, իրենց հիվանդների 80 տոկոսն ունեցել են համակցված վնասվածքներ՝ կոտրվածքներ, կանտուզիաներ, լսողության, տեսողության խնդիրներ։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնեց, որ նաև մահեր են ունեցել, այրվածքների մակերեսը մեծ է եղել, կյանքի հետ անհամատեղելի։ Նրա փոխանցմամբ, մահացող մարդկանց կլինիկան շատ տարօրինակ էր ու սահմռկեցուցիչ։

Այս լուսանկարները հրապարակվել են 2020 թ. դեկտեմբերի 6-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}