Ծաղկել է ուդումբարա ծաղիկը, ինչը լինում է 3 հազար տարին մեկ
Բուդդայական լեգենդի համաձայն, ուդումբարա ծաղիկը ծաղկում է 3 հազար տարին մեկ: Վերջին անգամ այն ծաղկել է Բուդդայի ծնվելուց առաջ, իսկ վերջին 20 տարում դրա ծաղկմանը հետևում են ամբողջ աշխարհում: Ասում են, որ այս ծաղկի ծաղկումը նշանավորում է մեծ իմաստունի կամ լուսավորչի գալուստը: Այս մասին գրում են արտասահմանայան լրատվամիջոցները:
Այս փոքրիկ, հոտավետ ծաղիկը չափազանց բարակ ցողուն ունի: Ծաղիկը երկար ժամանակ չի թոշնում և ուղղվում է այն բանից հետո, երբ նրան թեքում են:
Առաջին անգամ ծաղիկը հայտնաբերվել է Բուդդայի արձանի մոտ հարավ-կորեական տաճարում:
Սանսկրիտից թարգամանած ուդումբարա նշանակում է երկնքից իջած ծաղիկ: Բուդդայական լեգենդի համաձայն ծաղիկը ավետում է Սուրբ արքայի գալուստը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան