Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
«Վերջին օրերին մենք հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս պահին որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնա, քանզի Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։
«Այսինքն, այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
- Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղը
- Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում․ Արցախի ՊԲ
- Թշնամուն հաղթանակ է նվիրվել, դրա համար էլ ինքնավստահ է դարձել ու նման պահվածք է դրսևորում. Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Խրամորթի քարահանքում աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ. ԱՀ ՔԿ