Քաղաքագետ. Ով փորձում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, սկսում է շրջանառել Հայոց ցեղասպանության հարցը
«Ցանկացած երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, ով փորձում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, կան մի քանի գործոններ, որոնք անմիջապես սկսում են շրջանառել: Այդ գործոնների թվում է նաև Հայոց ցեղասպանության հարցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ ինստիտուտի, Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նա նշեց, որ Կնեսեթը վերհիշում է Հայոց ցեղասպանության մասին այն պահերին, երբ իսրայելաթուրական հարաբերությունները լարվում են, նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի դեպքում, երբ թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրներ են առաջանում:
«Ամեն երկիր գիտի որ այս հարցը, նաև Հյուսիսային Կիպրոսի, Թուրքիայում մարդու իրավունքների, լրագրողների կարգավիճակի հետ կապված հարցերը կարող են բերել օրակարգ այն ժամանակ, երբ Թուրքիան վատացնում է իր հարաբերություններն այս կամ այն երկրի հետ կամ երբ խնդիրներ է ստեղծում»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով ՌԴ Պետդումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, Ա.Մարկարովն ասաց, որ Հայաստանի շահերից է բխում, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից է, որ ևս մի երկիր իր օրենսգրքում ունենա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված: Միաժամանակ նա ուշադրության հրավիրեց այն փաստը վրա, թե ով է ներկայացել այդ օրինագիծը Պետդումա՝ «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը. «Դեռևս չենք լսել որևէ պաշտոնական հայտարարության Դումայում քաղաքական մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչներից այս նախաձեռնության վերաբերյալ, ինչը թույլ է տալիս ասել, որ այս գործընթացը հնարավոր է չունենա այն ավարտը, որը շատերը գտնում են Հայաստանի համար շահեկան է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար կարող է սահմանվել մինչ երեքից հինգ տարվա ազատազրկում: Ռուս պատգամավորները առաջարկել են Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել մինչև 300 հազար ռուբլի տուգանք, կամ մինչև երեք տարի ազատազրկում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժխտումը՝ այսինքն հանցագործությունը, տեղի է ունեցել ԶԼՄ-ների միջոցով, տուգանքը առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլի կամ մինչև 5 տարի ազատազրկում: «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը պատմության հարց չէ, այլ բարոյականության և առաքինության:
Հարակից հրապարակումներ`
- Մելքոնյան. Պետք չէ ոգևորվել պետդումա ներկայացված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից
- Մանրամասներ ՌԴ Պետդումա ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծից
- ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան