Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Փաշինյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան