Վրաստանն անհանգստացած է ռուս-թուրքական հակամարտության խորացմամբ
Վրաստանի իշխանությունները անհանգստությամբ են հետևում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների աճող լարվածությանը, որը տանում է հակամարտության: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապերի հարցով ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Եթե Ռուսաստանն ու Թուրքիան չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել, ապա դրանից կտուժեն բոլորը: Դա կարող է հանգեցնել տարածաշրջանում լուրջ անկայունության»,-հայտարարել է Աբաշիձեն:
Նրա խոսքերով Վրաստանն արդեն հասցրել է իր մաշկի վրա զգալ «ռուս-թուրքական հակադրության փոքրիկ հետևանքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան