Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը Աբխազիայի կողմից փետրվարի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելուց հետո դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։
Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ «ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության միջկառավարական համաձայնագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև պայմանագրային-իրավական հիմքի ձևավորման համար»։
«Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը աջակցում են Ռուսաստանի Դաշնությանը, որը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապապետականացմանը»,- ասված է Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը փետրվարի 26-ին ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։
Աբխազիան որոշումը կայացրել է, երբ Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախությունը։ Ուկրաինայի երկու շրջանները, որպես անկախ պետություններ արդեն ճանաչել է նաև դե ֆակտո Հարավային Օսիան։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիան և Ցխինվալին ողջունել են Ռուսաստանի որոշումը
- Աբխազիան Վրաստանին սահմանագծում է առաջարկում
- Լավրովը Աբխազիայի արտգործնախարարի հետ կքննարկի Անդրկովկասում անվտանգության հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան