Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Ավակովը հերքել է իր մահվան մասին տեղեկությունը
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ինքը մահացել է Խարկովում և հայտարարել, որ գտնվում է Կիևում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ, ըստ Ավակովի, ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ նա իբր մահացել է Խարկովում։
«Ես շատ ուկրաինացիների հետ այստեղ եմ՝ Կիևում», - ասել է Ավակովը հինգշաբթի իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն հրաժարվել է մարտական ինքնաթիռներ փոխանցել Ուկրաինային
- Բլինքեն. Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները
- ԱՄՆ-ն մոտ 14 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
- Մոսկվայում ԱՄՆ դեսպանը ամերիկացիներին խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ Ռուսաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան