Ադրբեջանական զինված տեղակայումներն ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից:
Այս ճանապարհն անվտանգության տեսանկյույից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը:
Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների:
Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Կապան-Ճակատենի այլընտրանքային ճանապարհի նվազագույն անվտանգությունն ապահովված չէ
- Կապան–Ճակատեն–Կապան երթուղին սպասարկող «Ուազ»-ների թիվը կավելանա մեկով
- Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանը շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով. ՄԻՊ
- Արման Թաթոյանը հրապարակել է Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների փաստահավաք տվյալները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան