Քաղաքական 16:25 10/03/2022 Հայաստան

Արմեն Ռուստամյան. Այո, Հայաստանում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների

«Ընդհանուր ժողովի ընթացքում մենք պայքարի նոր ձևերի, նոր դրսևորումների անհրաժեշտություն նկատեցինք»,-ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, այդ միջոցների այժմեականացման ուղղությամբ իրենք աշխատելու են ամբողջ աշխարհում՝ առաջ տանելու Հայ Դատն ու ամրապնդելու Հայաստանի անվտանգության երաշխիքը։

«Դժբախտաբար, այսօր Հայաստանի իշխանությունները հանդես չեն գալիս որպես Արցախի  Հանրապետության ու արցախահայության երաշխավոր։ Սա շատ ցավալի երևույթ է, քանի որ անցյալում միշտ շեշտադրում էինք, որ այդ երաշխավորությունը պետք է տա Հայաստանը»,-ասաց նա՝ նկատելով, որ շատ հաճախ Հայաստանի իշխանությունները խուսափում են այդ հարցին, ինչպես նաև Հայ Դատին անդրադառնալուց։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս Ընդհանուր ժողովը պատմության մեջ կմնա որպես արտակարգ ժողով, այն գումարվում էր աննախադեպ սրված ու լարված իրավիճակում, Հայաստանին սպառնացող բազմաթիվ վտանգների առկայության պարագայում։

«Խոսքն իրականում վերաբերում  է մեր լինելության գործողություններին, Դաշնակցությունը, իր առաքելությանը համաձայն, լինելով վտանգների բաց ներվը զգացող կուսակցություն, շատ հստակ արձանագրում է, որ մենք կանգնած ենք օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև, ունենք թե ներքին, թե արտաքին լրջագույն վտանգներ։ Խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումներ, որոնք կենսական նշանակություն  կունենան մեր ապագայի համար։ Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք։ Սա չափազանցություն չէ, սա իրական վտանգի վերլուծություն է»,-ասաց Ռուստամյանը։

Դաշնակացական գործիչը նկատեց, որ աշխարհքաղաքական փոփոխութունների հորձանուտում նոր լրջագույն մարտահրավերներ են առաջացել, չափազանցություն չի լինի ասել, որ Հելսինկյան պակտից հետո ձևավորված նախկին աշխարհակարգն այլևս չի գործում կամ գործում է լուրջ խափանումներով։

«Ուժի գործադրումը սկսել է դառնալ միջպետական հարցերի լուծման միջոց։ Այս պարագայում, իսկապես, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել, որ անվտանգային համակարգը ձևավորի մարտահրավերները հաղթահարելու համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, որ գործում է մեկ պետության նման, ամեն օր փորձում է մեր շուրջ օղակը սեղմել։ Մենք ամեն օր կանգնած ենք մեր լինելության հարցերը լուծելու պարտադրանքի առջև, և դրան համապատասխան անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկենք անհապաղ»,-ասաց նա՝ ներկայացնելով Ընդհանուր ժողովում շեշտադրված հարցերը։

Ռուստամյանը նկատեց՝ «Ապագա կա» կարգախոսով իշխանության եկած ուժն անում է այնպիսի զիջումներ, որոնք վտանգի տակ են դնում երկրի ու ժողովրդի ապագան։

«Այո, Հայաստանում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների։ Հայաստանում ու հայության համար չի կարող լինել ապագա կենսական զիջումներով։ Մենք հստակ մատնանշել ենք այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ զիջումներ թույլ չի տա Դաշնակցությունն իր համահայկական կառույցով։ Իսկ հայ ժողովուրդը պետք  է վերագտնի իր երբեմնի առաքելությունն ու նշանակությունը, այս տարածաշրջանում գոյատևելու իր անսակարկելի իրավունքը և դիմակայի այս փորձություններին»,-ասաց Ռուստամյանը։

Նա   հիշեցրեց՝ ՀՅԴ-ն նախաձեռնել է Դիմադրության շարժում, որն առաջին հերթին ուղղված է լինելու դրսի սպառնալիքները, Հայաստանի շուրջ սեղմվող օղակը չեզոքացնելու գործին, ինչպես նաև ներքին ներուժն ամրապնդելուն ու ներքին դիմադրողականությունը մեծացնելուն։

«Իսկ դա նշանակում է, առաջին հերթին վերացնել այն վիհն ու պառակտումը, որն այսօր այս իշխանությունների թեթև ձեռքով մտել են մեր կենցաղ։ Մենք պետք է ներազգային համերաշխության հասնենք բարձրագույն մակարդակով, որ կարողանանք դիմակայել այս բոլոր մարտահրավերներին»,-ընդգծեղ դաշնակցական գործիչը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}