Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից։
Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։
Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-հայտնում են Արցախի ԱԽ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Տեղեկությունը, թե Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում, չի համապատասխանում իրականությանը. ԱՀ ԱԽ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ