Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
Այսօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:
Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան