Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
Այսօր, ժամը 10:35-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղը
- Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում․ Արցախի ՊԲ
- Խրամորթում տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան