Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020»-ում Հայաստանի տաղավար
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսի հայկական տաղավար:
էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին, երկրի գրավչություններին։
Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերը, ինչպես նաև զգալու հայկական ծիրանի բույրը:
Հայաստանն աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է, որտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները: Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշը։ Նրա ուշադրությունն են գրավել նաև հայկական հնագույն ձեռագրերը և գրքերը՝ հատկապես 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկ»-ը և տպագրված հայկական առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։
Շեյխը հետաքրքրվել է նաև հայկական ապրանքներով, որոնք արտադրվում են Հայաստանում։
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը անցկացվում է «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանը: Կառավարության ֆինանսական աջակցությամբ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում ներկայացվում է հայկական մշակույթը և ներդրումային ներուժը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում