Թագուհի Թովմասյան. Մարտի 16-ից աշխատանքային այցով լինելու ենք Արցախում՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն առնչությամբ, որ մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետևողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր, այսօր առավոտյան խաղաղ բնակիչ է վիրավորվել իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։
«Սա նշանակում է, որ խաղաղության դարաշարջանը կամ խաղաղության թեզերը որևէ կերպ չեն արժևորվում, իրականություն չեն դառնում, Ադրբեջանը շարունակում են իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովորդի նկատմամբ»,- ԱԺ-ում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների ևԲՈՒՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ քննարկմանն ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ հրատապ իրենց արձագանքը հայտնեն, քանի որ եթե այս դեպքերը սկսեն ուղղակի դիտարկել որպես սովորական պրովակացիա, սադրանք, անցավ ու գնաց, նշանակում է՝ կրկնությունը լինելու է շատ ավելի խորը, հետևողական։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ մարտի 16-ից մի քանի օրով աշխատանքային այցով լինելու են Արցախում՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու, տեղում իրավիճակը հասկանալու համար։
«Բայց այս պահի դրությամբ պետք է հայտարարել, որ պատերազմի նմանվող գործողությունները խիստ դատապարտելի են, միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Նախիջեվանիկի տարածքում գնդակոծել է դաշտում կայանված տրակտորը․ Արցախի դատախազություն
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան