Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971 թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։
«Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես ապահով վայր տեղափոխվեցի և մեջքիս հատվածում ցավ զգացի, հետո արյունը տեսա։ Ընկերս գյուղի բուժկետ տարավ, որից հետո համագյուղացու ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ինքնազգացողությունս լավ է, շուտով տանը կլինեմ»,-ասել է Ս. Բաղրյանը։
Նա ասել է, որ գյուղի տղամարդկանց ոգին միշտ էլ բարձր է. «1990-ական թվականներին մեր վիճակն ավելի վատ էր, սակայն կարողացանք հաղթանակ տոնել։ Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու, թուրքի աչքերից մի օր արտասուք է հոսելու, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս»։
Ստեփանակերտի ՀԲԿ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանի խոսքով, հիվանդը բժշկական կենտրոն է տեղափոխվել 11:45-ին։
«Անմիջապես վերքը մշակվել է, բեկորը հեռացվել է մեջքի շրջանից, վիճակը բավարար է և կայուն։
Մոտ երկու ժամ կմնա մեր հսկողության տակ, որից հետո, եթե վիճակը լավ լինի, նա դուրս կգրվի»,-ասել է Գ. Առսամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան