Հանուն փրկության, ճանաչել Արցախի անկախությունը․ Մետաքսե Հակոբյան
«Այն իրավիճակը, որում հայտնվել ենք մենք՝ Արցախի հայերս, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, իսկ ադրբեջանցիների վարքագիծը՝ հանցագործություն մարդկության նկատմամբ»,- այս մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միայն հայտարարությամբ կամ կոչերով հանդես գալը բավարար չէ։
«Մեր 44 օրերի դառը փորձը ապացույցն է, որ աշխարհը լուռ է և չի ուզում տեսնել իրականությունը։ Հումանիտար աղետը կանխելու դեպքերը, նախադեպերը բազմաթիվ են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ադրբեջանական կողմը չի պահել հայտարարության որևէ կետ՝ շարունակելով ահաբեկչական գործողություններ կատարել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Բնակավայրերն ու խաղաղ բնակիչները ժամանակ առ ժամանակ թիրախավորվում են, իսկ վերջին օրերին գազատարին մոտենալ թույլ չտալը ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ»,- նշեց նա։
Խոսելով հումանիտար աղետի կանխման մեթոդներից, Հակոբյանն ասաց. «Այս իրողությունը ԱՀ ԱԺ-ին, ԱՀ նախագահին պարտադրում է դիմել ՀՀ-ին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին, որպեսզի հանուն այստեղ ապրող մարդկանց կյանքի անվտանգության և ապրելու իրավունքի, ճանաչեն Արցախի անկախությունը։ Շեշտում եմ՝ հանուն փրկության»։
ԱՀ ԱԺ նախագահն էլ տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններին նամակով դիմել է, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։ Նրա խոսքով՝ այլ ելք չկա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խորհրդարանը հորդորում է միջազգային կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը
- Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է․ Արթուր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան