Մշակութային հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները անվճար կսովորեն օտար լեզուներ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար սովորել օտար լեզուներ: Նման հուշագիր են այսօր ստորագրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
«Ավանդույթի համաձայն՝ հիմնարդամը շարունակում է իրականացնել կրթական ծրագրեր իր կրթաթոշակառուների համար: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար պարբերաբար անցկացում են մասնագիտական վարպետության դասեր, հրավիրվում են օտարերկրացի աշխարհահռչակ արտիստների և պրոֆեսորներ, և կարևորելով դասերի ընթացքում նրանց օտար լեզվի գերազանց իմացությունը և խորհրդատվության ամբողջական ընկալումը, նախաձեռնեցինք նաև օտար լեզուների դասընթացներ»,- նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:
Ընդգծելով նախաձեռնության եզակիությունը, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս մշակութային ոլորտի հիմնադրամը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշել է. «Արդյունավետ հաղորդակցման համար շատ կարևոր է օտար լեզուների իմացությունը, մասնավորապես ապագա երաժիշտների համար: Ես ուրախ եմ, որ մեր համալսարանը հնարավորություն կունենա ուսուցանել տաղանդավոր երիտասարդներին և տալ անհրաժեշտ գիտելիք, որպեսզի պատանի կատարողները կարողանան ազատ շփվել արտասահմանյան գործընկերների և իրենց դասախոսների»:
Ստորագրված հուշագրի համաձայն՝ հիմնադրամի կրթաթոշակառուների համար կանցկացվեն անգլերեն և ռուսերեն լեզուների դասընթացքներ, որոնց կազմակերպման համար համալսարանը կտրամադրի համապատասխան տարածք, անհրաժեշտ սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ և ուսուցողական նյութեր: Դասընթացները կանցկացեն ԲՊՀ-ի դասախոսները և մագիստրոսները: Դասընթացների ավարտին ԲՊՀ-ն կրթաթոշակառուներին կտրամադրի մասնակցության վկայական: