Պետք է ամեն ինչ անել, որ Մոսկվա այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան
«Ապրիլին նախատեսված է իմ այցը Ռուսաստանի Դաշնություն։ Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ֆրանսիա կատարած իր այցին, նա ասաց. «Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Կարծում եմ՝ մենք հիմա մենք պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական և ոչ միայն տնտեսական համագործակցությանը, որովհետև մեր պատվիրակության կազմում էին նաև առողջապահության նախարարը, ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները և նաև ՏԿԵ նախարարը, ԱԳ նախարարը: Նկատի ունեմ, մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, այցը հաջոր էր, պետք է աշխատել դրա օրակարագի իրականացման և կյանիք կոչման ուղղությամբ։
Նա նաև հայտնեց, որ «Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է աշխարհում 2022-ի ժողովրդավարության զեկույցը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն».
«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն, նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշան էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձևավորման գործիք է:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի»։
Փաշինյանի խոսքով, ժողովրդավարությունն իրենց համար առաջնահերթություն է և իրենց կառավարությունը հանձնառու է ՀՀ-ում կայացնել ու զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները. «Մենք պետք է այդ բարձրագույն լիգայում ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել, երկրորդ, պետք է այս ցուցանիշները կարողանանք կապիտալիզացնել Հայաստանի օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգությամբ:
Այս ընթացքում մենք տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն, նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին: Եթե որևէ երկրում գործունեությունը ծավալելու կամ չծավալելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն, առաջին հերթին ծանոթանում են այսպիսի զեկույցներին և դրանց բովանդակությամբ են անում իրենց հետևությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել
- Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները
- Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
- Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Ֆրանսիա
- Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան