Պետական գերատեսչություններն իրենց ուղղված հարցումներին արդեն հարցերով են պատասխանում. Շուշան Դոյդոյան
«Մենք պետական կառույցներից այսօր տեսնում ենք որոշ պատասխաններ, որոնք երբևէ չենք տեսել: Հարցմանն արդեն հարցերով են պատասխանում գերատեսչությունները, սրա նպատակը հարցից շեղելը և պատասխանը լղոզելն է»,- «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ ԱԳՆ-ի համատեղ կազմակերպած համաժողովում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հիմնադիր Շուշան Դոյդոյանը:
Նա հայտնեց, որ ԻԱԿ-ը նամակով դիմել եր ՀՀ կառավարությանը՝ հարցնելով, թե քանի լրատվամիջոցի է կառավարությունը ֆինանսական օժանդակություն ցույց տվել և պատասխանը ստացել են ուշացումով՝ 10 օր անց, որով կառավարությունը հարցադրում ներկայացնողից պահանջել է լրատվական գործակալությունների և մեդիաների ՀԲՀՀ-ները, որպեսզի հասկանան, թե ֆինանսավորում տվել են, թե չեն տվել:
«Հայաստանում լրատվական գործունեությամբ զբաղվողները 3000-ից ավելի են և մենք պետք է գտնենք դրանց ինչ որ ՀԲՀՀ-ները, որպեսզի պետությունը կարողանա հասկանալ, թե հանրային միջոցներն ի՞նչ նպատակով են ծախսել, հասցեական են եղել, թե ոչ»,- ասաց Դոյդոյանը և տեղեկացրեց, որ գործադիրից խնդրել էին նաև տրամադրել ֆինանսավորում ստացած մեդիա ընկերությունների ծրագրերի նկարագրությունը, որպեսզի հասկանալի լինի, թե պետությունը որևէ գործ անում է մեդիայի աջակցության ոլորտում, թե ոչ:
Բանախոսը շեշտեց, որ պետական կառույցներում րատվամիջոցների, քաղաքացիների հարցումներին պատասխանելու գործընթացը շատ վատ վիճակում է գտնվում:
Խոսելով համաժողովի հիմնական թեմայի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների և միջոցների մասին՝ ԻԱԿ տնօրենը հայտարարեց, որ պետությունն այդ նպատակով միասնական ռազմավարություն, ծրագիր և ժամանակացույց չունի:
Ըստ Դոյդոյանի՝ ապատեղակետվության դեմ պետության որդեգրած պայքարի միջոցներից մեկը պատիժն է, որը եթե կարճաժամկետ առումով կարող է արդյունավետ լինել, ապա երկարաժամկետ կտրվածքով վնասակար է, քանի որ մեծացնում է ինքնաքննադատությունը և խոչընդոտում որակյալ կոնտենտի ստեղծումը:
Մասնագետը ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր միջոց համարեց պետական կառույցների պրոակտիվ աշխատանքի մակարդակի բարձրացումը, որի միջոցով հնարավոր է փակել տեղեկատվության վաակումը, որն էլ ապատեղակատվության հիմնական պատճառ է դառնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան