Սաակաշվիլին դադարեցրել է «անժամկետ» հացադուլը
Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում, գրում է «Ալիք մեդիան»
«Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս արագ, ամբողջ ուժով միանալ պայքարին։ Նույն խնդրանքով դիմել են նաև այլոք։ Հիմա մեզ պետք է ողջախոհություն, առողջություն և լիարժեք մոբիլիզացիա, թուլության փոխարեն՝ ուժ։ Հաղթանակը պետք է դիմավորենք ամբողջությամբ պատրաստված»,- գրել է Սաակաշվիլին։
Նշվում է, որ երեկ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով Սաակաշվիլիին վերադարձնել Ուկրաինա։
«Նրա տեղը հիմա, իսկապես, ուկրաինացի ժողովրդի կողքին է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Յասկոն։
Հիշեցնենք՝ Սաակաշվիլին փետրվարի 21-ին իր գործով հերթական դատական նիստին անժամկետ հացադուլ էր հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին, Սաակաշվիլին և Փաշինյանը կարծես երկվորյակ եղբայրներ լինեն. Տիգրան Քոչարյան
- Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- Սաակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի հիմնը
- Վրաստանի նախագահը կարծում է, որ Սաակաշվիլիի ներումը կբարձրացնի հասարակության բևեռացումը
- Սաակաշվիլիի Ջավախքի թեմ տեղափոխելու նախաձեռնությունն իրատեսական չէ․ Կոբախիձե
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին