Սենոր Հասրաթյան. Մեծ Շենում թշնամու ճանապարհի պատճառով քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև հնամյա եկեղեցին
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի: Գյուղացիները մտահոգ էին ոչ թե նրա համար, որ գազ չունեն կամ հաճախ են լսում թշնամու արձակած կրակոցների ձայներ, այլ որ ադրբեջանցիները որոշել են Արցախն արտաքին աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհի մի հատվածը կառուցել գյուղի այն մասով, որտեղ կանգուն են դարերի պատմություն ունեցող իրենց օջախները: Ավելին՝ քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև գյուղամիջին գտնվող հնամյա եկեղեցին...
Կհարցնեք՝ ի՞նչ անել:
Պատասխանում եմ՝ որոշում կայացնող հայրենական պատասխանատուններին ականջալուր լինել այն մարդկանց մտահոգությանն ու հորդորներին, ովքեր ապրել, ապրում և դեռ պիտի ապրեն այդ հողի վրա... Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ հայի համար կառուցվող այդ ճանապարհը հայ ճամփորդ չունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին