Որոշ կառավարություններ ապատեղեկատվություն տարածելու կեղծ մեղադրանքներով հալածում են լրագրողների. Ռիբեյրոն՝ Երևանում
ՀՀ Արտաքին գործերի ախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն»ծ րագրի շրջանակներում այսօր անցկացրեց համաժողով։
Միջոցառմանը մասնակցում էին նախարարությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ, դասախոսներ։
Զեկույցներով հանդես եկան ոլորտի փորձագետները, որոնք անդրադարձան ապատեղեկատվության ժամանակակից մարտահրավերներին, արտակարգ իրավիճակներում պայքարի գործիքներին ու միջոցներին։
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա հայտնեց, որ այսօր առաջնային խնդիր է դարձել Ապատեղեկատվությունը և դրա դեմ միջոցներին պետք է տիրապետեն, ոչ միայն պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումներն, այլև լրագրողները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ապատեղեկատվության հոսքը կտրուկ ավելանում է արտակարգ իրավիճակներում, հատկապես պատերազմների ժամանակ։ Նրա խոսքով, խնդիրն առավել սուր դրվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ապատեղեկատվական դիվերսիաներ էին իրականացվում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։ Նա կարևորեց ապատեղեկատվության դեմ պայքարը, բայց և նկատեց, որ որոշ կառավարություններ ապատեղեկատվություն տարածելու կեղծ մեղադրանքներով հալածում են լրագրողներին՝ դրսևորելով բռնապետական համակարգ ստեղծելու հակումներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ անվտանգությունը ուժի գործադրմամբ դուրս է վռնդում լրագրողներին իրենց համար հատկացված տեղերից. Դոյդոյան
- Չի կարող լինել լավ կառավարում առանց տեղեկատվության մատչելիության․ Շուշան Դոյդոյան
- Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան