Անթալիայում ոչ ոք չի պատրաստվում համաձայնության գալ հրադադարի շուրջ. Լավրով
Անթալիայում ռուս-ուկրաինական բանակցությունները չեն ենթադրում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռքբերում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ զարմանում, որ պարոն Կուլեբան ասաց՝ հնարավոր չէ համաձայնության գալ հրադադարի մասին: Այստեղ ոչ ոք չէր պատրաստվում համաձայնության գալ հրադադարի շուրջ»,- ասել է նա և հավելել. «Այդ բոլոր առաջարկները և դրանցում նախանշված քայլերի հաջորդականությունը քաջ հայտնի են ուկրաինական կողմին»։
Լավրովի խոսքերով, եթե Կիևը ցանկանում է հայտարարել, որ «Ուկրաինայի բոլոր լավ ձգտումները ձախողվել են», ապա դա տեղավորվում է «ուկրաինական դիվանագիտության, ուկրաինական քաղաքականության տրամաբանության մեջ՝ արտաքին էֆեկտներ, որոնք նախատեսված են հանրության ակնթարթային ընկալման և իրական աշխատանքին փոխարինելու համար։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև «գործնական խոսակցություն» է ընթանում, Անթալիայում կայանալիք հանդիպումը չի պատրաստվում փոխարինել դրան։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Սառը աշխարհն ավելի լավ է, քան սառը պատերազմը
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին