Այսօրվանից սկսած Հայաստանը 60% հացահատիկի պահանջարկ է ունենալու․ Արթուր Թովմասյան
Այսօրվանից սկսած Հայաստանը 60% հացահատիկի պահանջարկ է ունենալու: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։
«Ցորենը թանկացավ 20-30 դրամով. ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը 12.600 դրամից դարձել է 13.400 դրամ այսինքը մոտ 6-7%: Թանկացումներից բխող բոլոր հացաբուլկեղենը շղթայաբար թանկանալու է:
Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:
Հայաստանն ու Արցախը միասին արտադրում էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):
Մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ, իսկ ժողընտիր վարչապետը ու նրա վայ կառավարությունը լռում է, կամ էլ ասում է՝ հետո ի՞նչ, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու:
Հ.Գ. Մի հարց տամ Ձեզ հարգելի ժողովուրդ, էն որ ասում էին Արցախը չլինի լավ եք ապրելու, հիմա ոնց ա լավ ապրու՞մ եք, ապագա կա՞, հարգելի ժողովուրդ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք պետք է գնան ՌԴ կառավարության դռները կոտրեն, խնդրեն, հիստերիայի մեջ ընկնեն, բայց հացահատիկի քանակն ապահովեն. Վահե Հակոբյան
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Եթե գյուղատնտեսության մասին եք մտածում՝ պետք է վստահեք արտադրողին, այլ ոչ թե Չալոյի թիմին. Հրաչ Բերբերյանը՝ կառավարությանը
- Առնվազն այս պահին հացահատիկի խնդիր չկա. ՔՊ-ական պատգամավոր
- Հացահատիկի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է. հետազոտություն
- Ամբողջ աշխարհում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի շուկաներում նկատվել է գնաճ. Գեղամ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան