Դատախազությունն ամեն գնով փորձում է դատավոր Բախշիյանին պահել կալանքի տակ. Պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև մարտի 14-ը դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Բ. Բախշիյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը։
Նա նշեց, որ դատախազը միջնորդել էր հետաձգել դատական նիստն այն հիմնավորումներով, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, երկրորդ՝ վերաքննիչ բողոքը չի ստացել։
«Գտնում եմ՝ այստեղ ակնհայտ երևում է դատախազության վերաբերմունքն այս գործի նկատմամբ։ Ինչպե՞ս կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը և կալանքի նիստին չներկայանալ։
Այս վարքագիծը նույնպես ցույց է տալիս, որ դատախազությունը ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը։
Հարցին՝ իր պաշտպանյալն արդյո՞ք ազդակներ ստացել է Սյունիքի համայնքապետերի գործերի դատաքննության ժամանակ, որ, օրինակ, այս գործով պետք է այսպես գործել, Ա. Սարդարյանն ասաց, որ նման տեղեկություն չունի։
«Բայց լրատվամիջոցներում առկա հոսքը, կարծում եմ, բավարար է, որպեսզի ողջամտորեն ենթադրես, որ, օրինակ, Աշոտ Երկաթի նման անձին ազատելը իշխող քաղաքական թիմի սրտով չի լինի։ Գտնում եմ՝ մեր դատախազներն այնքան են տարված իշխող քաղաքական թիմին ծառայություն մատուցելով, որ կարող է սա լինի դատախազության և ԲԴԽ կազմակերպած քայլը, որը նույնիսկ համաձայնեցված չէ ավելի վերևի հետ։
Շատ հնարավոր է։ Անմեղ, անկաշառ դատավորը, արդար աշխատող դատավորը հանկարծակի հայտնվում է ճաղերի հետևում, ուզեմ թե չուզեմ պետք է մտածեմ՝ ինչու նման բան տեղի ունեցավ»,- ասաց Ա. Սարդարյանը։
Նրա փոխանցմամբ, ունեն փաստեր, որ ակնհայտ ապօրինի հետապնդում է իրականացվում դատավոր Բախշիյանի նկատմամբ, այսինքն Հայաստանում դատական իշխանության անկախություն այլևս գոյություն չունի, սահմանադրական այդ երաշխիքն այս գործով տապալեցին։
Արսեն Սարդարյանն ասաց, որ Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ, անաչառ է աշխատում, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթատեքստերով կամ ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին, կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. «Այսօր հասկացել եմ՝ ուզում են, որ դատավորը կաշկանդված լինի նաև ենթադրությամբ: Այսինքն եթե դու գործ ունես քո վարույթում և գտնում ես, որ կարող է այդ որոշումը դատախազության սրտով չլինի, նաև իշխող քաղաքական ուժի, ուրեմն այնպես գործիր, որ քո որոշումը չհակադրվի դատախազության և քաղաքական ուժի ցանկություններին, հակառակ դեպքում քո նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կնստես կալանավորի աթոռին, այսինքն կհայտնվես քրեակատարողական հիմնարկում»։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն իսկ կռահել էինք, որ Բորիս Բախշիյանի գործը մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին. Փաստաբան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
- Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. պաշտպան
- Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
- Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Իշխանյան
- Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան