Որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտի այդ տարածքում ապրողների իրավունքների պաշտպանությանը. Գեղամ Ստեփանյան
«Մեր գործունեության ամենակարևոր ուղերձը միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանն այն է, որ պետք չէ Արցախը դիտարկել որպես տարածքային վեճ, այլ պետք է առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ»,- «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա տվյալ տարածքում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
«Մենք փորձում ենք այս ուղերձը տեղ հասցնել միջազգային կազմակերպություններին։ Մենք պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո հրավիրել ենք մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին այցելել Արցախ։ Ցավոք, և պատերազմի ընթացքում, և դրանից հետո որևէ կազմակերպություն հստակ դիրքորոշում չի ցուցաբերել, այդ համարձակությունը չի ունեցել այցելել Արցախ։ Եթե հանրավոր է կասկածի տակ դնեին Արցախի ՄԻՊ կազմած զեկույցները, ապա գոնե պարտավոր էին իրենց փաստահավաք խմբերն ուղարկել Արցախ, տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ։ Նման գործողություններ որևէ կազմակերպության կողմից չի կատարվել, ինչը ցավալի է»,- ասաց Ս.Գեղամյանը։
Նա նշեց, որ Արցախի ժողովրդի շրջանում միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների անտարբեր պահվածքն ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի նկատմամբ, բավականին մեծ հուսահատություն է առաջացնում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը. ԱՀ ՄԻՊ
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան