Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի Ռոզա Լինը Վանաձորից
Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից։ Այս մասին տեղեկանում ենք «Armenia in Eurovision» ֆեյսբուքյան էջից։
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։
«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- ասում է Ռոզա Լինը։
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թուրինում մայիսի 10-14-ին։ Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայանա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում:
Մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։
Փետրվարի 26-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին։ Կազմակերպությունն այս որոշումը բացատրել է ուկրաինական ճգնաժամով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնասել մրցույթի հեղինակությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ՝ Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին
- «Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը
- Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում կներկայանա առաջին կիսաեզրափակչում