Թուրքիան հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու մոտ ապագայում հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է մոտ ապագայում, դրա համար հիմքեր կան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Մոտ ապագայում հնարավոր է հանդիպում: Հիմքեր կան ենթադրելու, որ դա տեղի կունենա: Վաղ թե ուշ: Բայց մենք կշարունակենք նպաստող դեր խաղալ: Այս պատերազմի վերջը նախագահ Պուտինը կդնի: Ի վերջո, մարդ, ով վերջին խոսքն է ասելու այս հարցում՝ նախագահ Պուտինն է»,- Կալինի խոսքը մեջբերել է A Haber հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքեն. Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները
- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնի էմոցիաները
- Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիային՝ աջակցելու համար
- Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով փակ նիստ է անցկացվում
- Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան