Իսպանիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն ամեն ինչ կանի Ռուսաստանի «տնտեսական կոլապսի» համար
Եվրամիությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի «տնտեսական կոլապսին» հասնելու համար։ Այս հայտարարությունն ուրբաթ օրն արել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Television Espanola-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի տնտեսական կոլապսին հասնելու համար», - ասել է նախարարը և հավելել. «Դեռ տեղ կա ռուսական տնտեսությունը եվրոպական, հետևաբար նաև գլոբալ տնտեսությունից անջատելու համար»։
Ալբարեսը հիշեցրել է, որ Իսպանիայի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին փակել եվրոպական նավահանգիստները ռուսական նավերի համար։ «Դեռ տեղ կա փակելու ռուս օլիգարխների համար, կա ողջ էներգետիկ ոլորտը, որտեղ մենք պետք է շատ զգույշ լինենք, նաև այն պատճառով, որ չենք ցանկանում՝ մեր քաղաքացիները տուժեն այս պատերազմի հետևանքներից»,- ասել է ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին