Իրանը ներկայացրել է առաջին էլեկտրական մեքենան
Իրանի Շիրազ քաղաքում ներակայացվել է տեղական արտադրության առաջին էլեկտրական մեքենան, որը կոչվում է Oxygen, գրում է ParsToday-ը։
Մեքնեան համալրված է խելացի կառավարման համակարգով, իսկ դրա դիզայնն ու կառուցումն ամբողջությամբ իրականացվել են Իրանում:
Oxygen-ը աշխարհի ամենաէժան երկտեղանի էլեկտրական մեքենան է: Առաջիկայում նախատեսվում է արտադրել նաև մեքենայի չորս նստատեղով տարբերակը:
Իրանի հարավի ավտոարտադրողների ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ մեկ լիցքավորմամն դեպքում, մեքենան կարող է անցնել 220 կիլոմետր, սպառելով 15 կիլովատ ժամ էներգիա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան