Տնտեսություն 13:34 11/03/2022 Հայաստան

ԱԺ-ում քննարկում են լցակայաններում թերլցումները վերացնելու օրենսդրական մեխանիզմները

«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների աշտարակներում տեղադրել սարքեր՝ կվերահսկելու համար այն պարամետրերը, որոնք թույլ կտան պարզելու, թե, մեղմ ասած, տնտեսվարողը սպառողին փորձում է գցել մոլորության մեջ, թե ոչ»,- ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ ներկայացնելով «Առևտրի ծառայութունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը:

Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանն օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորեց թերլցումների վերաբերյալ ստացած բազմաթիվ ահազանգերով: 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնեց, որ շատ դեպքերում տնտեսվարողները հնարավորություն են ունենում միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, ինչի հետևանքով լինում են թերլիցքավորումներ և առաջարկվող սարքի միջոցով իր ղեկավարած մարմինը վերահսկելու է, թե արդյոք կան նման խախտում:

Ստանդարացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանն էլ ասաց, որ լցակայաններում չափման տարբեր պարամետրեր կան, իսկ առաջարկվող սարքը համալիր վերահսկողություն է ապահովում:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքվեց, թե տեղադրվելիք սարքին միջամտել հնարավո՞ր է, թե ոչ:

Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ սարքի ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունը հայտնել է, որ որևէ միջամտություն բացառվում է:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ որպես ոլորտի մասնագետ, միանշանակ պնդում է, որ անհնար է երաշխավորել, թե այդ ծրագրային ապահովմանը միջամտություն չի լինի:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ հիշեցրեց, որ օրենքի նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվել էր, քանի որ պարզ չէր, թե ինչքան է արժենալու այդ սարքը և առաջին քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր՝ այն նախնական դիտարկմամբ 600 հազար դրամ է արժենալու ամեն աշտարակի համար:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Ժաննա Զաքարյանն էլ հայտնեց, թե դա նախնական դիտարկում է եղել, իսկ արտադրողի հետ խոսելուց հետո պարզել են, որ սարքի արժեքը 1-1.2 մլն դրամ է լինելու:

Արմեն Կոտոլյանն էլ ասաց, որ մեկ այլ արտադրողի հետ էլ ինքն է հանդիպել և վերջինս հայտնել է 150 հազար դրամի տարբերակը և առաջարկեց երկու արտադրողին էլ տեխնիկական բնութագիր ուղարկել և հասկանալ, թե ինչու է գների տարբերությունը այդքան մեծ՝ ենթադրելով, որ այդ գնի մեջ ներառված չէ սերվեների գինը:

«Մուլտի գազ» ՍՊԸ-ի տնօրեն Աղասի Մարգարյանը հայտնեց, որ իրենց գազալցակայանների աշտարակներում այդ բոլոր պարամետրներն ունեն, բացի այդ այսօր գազը կիլոգրամով է վաճառվում, իսկ կշեռքները գերմանական են և կապարակնքված:

Նա առաջարկեց վերահսկողության մեխանիզմն ավելացնել, այլ ոչ թե՝ նոր սարքավորումներով ֆինանսական բեռը, քանի որ գազալցակայաններ կան, որոնք 10-ից ավելի աշտարակ ունեն և այդ սարքերի տեղադրումը մեծ բեռ կլինի:

Աղասի Մարգարյանը իրավասու մարմիններին առաջարկեց ուշադրության դարձնել գազալցակայանների անվտանգության վրա, որ սահմանված չափից ավելի են լիցքավորում՝ վտանգելով մարդկանց կյանքն, այլ ոչ թե նոր սարքավորումներ պարտադրեն:

Ստանդարացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը հայտնեց, որ սկզբում տնտեսվարողների հետ պայմանավորվել էին՝ այդ աշտարակներում կալիբրավորման ռեժիմը համատեղ վերահսկեն, որպեսզի տնտեսվարողը չկարողանա առանց իրենց իմացության պարամետր փոխի, բայց վերջիններս ասել են՝ այն հնարավոր չէ, քանի որ տնտեսվարողն անընդհատ ստիպված է լինում միջամտել՝ թեկուզ հոսանքների անջատումներից հետո:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն էլ շեշտեց, որ եթե պետությունն է ուզում վերահսկողությունն ուժեղացնի, ապա պարտավոր է ինքը վճարի սարքերի համար, այլ ոչ թե տնտեսվարողների համար լրացուցիչ ծախսեր սահմանի:

Խորհրդակցությանը ներկա տնտեսվարողները դեմ արտահայտվեցին նոր սարքերի տեղադրմանը՝ պատճառաբանելով դրանց թանկ լինելը և նաև այն, որ էլեկտրաէներգիան և գազն էլ է թանկացել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկեց Էկոնոմիկայի նախարարության, լիազոր մարմինների և տնտեսվարողների հետ աշխատանքային խումբ ստեղծել և քննարկումների արդյունքում որոշակի եզրակացության գալ, իսկ ԱԺ-ն կիրականացնի միջնորդի դերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}