Մահացել է «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Վյաչեսլավ Զինուրովը
Մահացել է ռուսական «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Վյաչեսլավ Զինուրովը, որը հանդես է եկել Թոմ Խաոս կեղծանունով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտիստի ներկայացուցիչը:
«Հաստատում եմ, որ Զինուրովը մահացել է», - ասել է նա:
Երաժիշտը 50 տարեկան էր, նրա մահվան պատճառը չի նշվում։ Գործակալության զրուցակիցը Զինուրովի հարազատների խնդրանքով այլ մանրամասներ չի հայտնել։
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի մարզում։ Միաժամանակ Մերձմոսկովյան քննչական կոմիտեի կայքում հաղորդվում է, որ նախաքննական ստուգում է կազմակերպվել։
«Отпетые мошенники» փոփ խումբը ստեղծվել է 1996 թվականին, ընդհանուր առմամբ թիմը ձայնագրել է յոթ ալբոմ։ Ինքը՝ Զինուրովը, խմբի անդամ է եղել հիմնադրման պահից մինչև 2021 թվականը։ Խմբի անդամներն էին Թոմ Խաոսը, Սերգեյ Ամորալովը և Գարիկ Բոգոմազովը, իսկ պրոդյուսերը Եվգենի Օռլովն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան