Խաղաղության համար պետք է զինես երկիրդ, իսկ մենք բանակը զինաթափում ենք. Արցախցիների ակցիան՝ Երևանում
Հայաստանում հաստատված տեղահանված արցախցիները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը, բողոքում են, որ «կառավարությունը Արցախի ժողովրդին տերություն չի անում»։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում իրավիճակը գնալով ահագնանում է, սարսափելի է դառնում, կառավարությունն էլ ոչ մի բան չի անում։
«Արցախի տարբեր շրջաններում ադրբեջանցիները զենքներ են կիրառում, գազն են կտրել։ Մեր կառավարությունների կողմից քայլերը, մեր կարծիքով, ադեկվատ չեն իրավիճակին։
Կոչ ենք անում կառավարություններին պարզ ասեն ժողովրդին՝ ուզում են Արցախը տան, թող ասեն տալու են, չեն ուզում տան, թող հայտարարեն՝ պահում են»,- ասաց նա։
Լևոն Հայրիյանի խոսքով, եթե Արցախին ստատուս չտրվի, մնա Ադրբեջանի կազմում, այնտեղ հայ չի մնալու։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ զերծ կմնա գնահատականներ տալուց Արցախում վերջին օրերին արձանագրված լարված իրավիճակին, ինչպես նաև խաղաղության դարաշրջան հաստատելու իշխանությունների ցանությանը, նա նշեց. «Կրկնեմ Չերչիլի խոսքերը՝ կոկորդիլոսին կերակրողը հույս ունի, որ կոկորդիլոսը իրեն մի քիչ ուշ կուտի։
Մյուս կողմից, երբ մեկը զենքը ձեռքին մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ։ Ոնց կլինի դա։ Բացի քաղաքական գործիչներից ո՞վ է հավատում այդ քաղաքական գործընթացին։ Բայց հարց է՝ իրենք հավատո՞ւմ են, թե՞ ձև են անում։ Բոլոր ազգերը գիտեն՝ խաղաղություն պահպանելու համար պետք է զինես երկիրդ, մենք բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս հասկանանք»,-ասաց նա։
Լևոն Հայրիյանը հայտնեց, որ դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն դեռ որևէ արդունքի չեն հասնում. դիմել են ԱԳՆ, ասել են այդ հարցերով Միգրացիոն ծառայությունն է զբաղվում, անտեղից էլ ասել են՝ իրենց զբաղվելու հարցը չէ, դիմել սոցապնախարարության։
«Մարտի 16-ին կրկին «գրոհելու» ենք արտգործնախարարությունը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- ԱԺ-ում հրատապ պետք է քննարկվեր արցախցիների՝ արդեն երկրորդ օրը ջեռուցում չունենալու հարցը. Գեղամ Մանուկյան
- Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Խրամորթի քարահանքում աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ. ԱՀ ՔԿ
- Ինչ հարցերո՞վ են արցախցիները դիմել Արայիկ Հարությունյանին
- Տեղահանված արցախցիները պահանջում են Արարատ Միրզոյանի հետ հանդիպում
- Արցախցիները փողոց են դուրս եկել. Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից
- Արցախցիների պահանջը. «Հստակ գրեք, որտե՞ղ է մեր հայը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան