Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները:
1. Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին.
2. Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։
3. Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը:
Ռուս խաղաղապահների միջոցով շարունակում ենք բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր ենք ձեռնարկում մեր բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը»։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղը
- Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Խրամորթի քարահանքում աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ. ԱՀ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան